SpaceX-ը Երկրի նման նոր մոլորակներ է փնտրում Արեգակնային համակարգից դուրս

SpaceX-ը գործարկել է Երկրի մոլորակի  որոնելու համար նախատեսված TESS աստղադիտակը։  Ընկերությունը Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում գտնվող Կանավերալ հրվանդանի տիեզերակայանից արձակել է NASA-ի TESS (Transiting Exoplanet Survey Satellite) արբանյակով Falcon 9 հրթիռակիրը՝ Արեգակնային համակարգից դուրս նոր մոլորակներ որոնելու համար:

SpaceX-ն ակնկալում է, որ երկամյա առաքելության ընթացքում մոլորակների որոնման TESS սարքն ավելի քան 200.000 աստղ կուսումնասիրի: TESS-ի խնդիրն է աստղերի պայծառ ֆոնին գտնել փոքրիկ կետեր, որոնք կարող են մոլորակներ լինել: Նշվում է, որ աստղադիտակը պարբերաբար փոխելու է դիտարկման գոտին, և հավանաբար 2 տարվա ընթացքում ամբողջ երկնային ոլորտի 85%-ն ընդգրկող քարտեզ կստեղծի:

Գործարկումը հեռարձակվել է ընկերության կայքում: