Telegram-ն առաջարկել է ինտերնետին աջակցել թղթե օդանավերի միջոցով

MOSCOW, RUSSIA – APRIL 12, 2018: Logo of Telegram, a free cloud-based instant messaging service. On April 6, 2018, Russia's Federal Service for Supervision of Communications, Information Technology, and Mass Media (Roskomnadzor), filed a suit to block Telegram for refusing to hand over its encryption keys to law enforcement agencies. Moscow’s Tagansky District Court is to begin a hearing into the case on April 13, 2018. Alexander Shcherbak/TASS Россия. Москва. 12 апреля 2018. Система мгновенного обмена сообщениями Telegram. 6 апреля Роскомнадзор подал иск в суд с требованием заблокировать работу Telegram в России из-за отказа предоставить органам безопасности ключи для дешифровки сообщений пользователей. Александр Щербак/ТАСС

Telegram-ի օգտատերերն առաջարկել են ապրիլի 22-ին թղթե օդանավերով աջակցել ազատ ինտերնետին:

«Ռուսական իշխանությունները 7-րդ օրն է՝ Telegram-ն արգելափակել են: Եթե դուք աջակցում եք ազատ ինտերնետին, պատուհանից թղթե օդանավ բաց թողեք»,- նշված է սերվիսային իրազեկումների էջով տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունը ստացել են մեսենջերի բջջային հավելվածի օգտատերերը։

Մոսկվայի Տագանսկի դատարանը Ռուսաստանի տարածքում Telegram-ի աշխատանքն արգելափակել է ապրիլի 13-ին` պատճառաբանելով, որ մեսինջերի հիմնադիր Պավել Դուրովը հրաժարվել է ԱԴԾ-ին տրամադրել նամակագրության գաղտնագրերի բանալիները: Ընկերության իրավաբանները նշել են նաև, որ այդ պահանջի կատարումը տեխնիկապես անհնար է:

Ապրիլի 16-ից «Ռոսկոմնադզորը» ակսել է արգելափակել այն IP հասցեները, որոնք Ռուսաստանում մեսենջերին հասանելիություն էին ապահովում, դրանց մեծ մասը պատկանում է Amazon-ին և Google-ին, իսկ ապրիլի 20-ին սկսել է VPN-ի և փրոքսի սերվերների արգելափակումը: Գերատեսչության ակտիվ գործողությունների հետևանքով տուժել են մի քանի կողմնակի սերվերներ, իսկ ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ արգելափակման տակ են հայտնվել Google որոնման համակարգի գլխավոր էջի մի քանի հասցեներ: