Xiaomi Mi 7-ը կլինի առաջին Android-սմարթֆոնը՝ դեմքի ճանաչման 3D համակարգով

Xiaomi Mi 7-ը կլինի առաջին Android-սմարթֆոնը՝ դեմքի ճանաչման 3D համակարգով

Համացանցում լուրեր են պտտվում, որ դեմքի ճանաչման 3D համակարգով առաջին Android-սմարթֆոնը շուկայում կհայտնվի 2018 թվականի երրորդ քառորդից ոչ շուտ:

Android-սմարթֆոնները վաղուց են փորձում ներդնել դեմքի ճանաչման համակարգ, բայց այն դեռ չի արդարացնում իրեն։

 3D համակարգը այժմ միահամուռ ուժերով մշակում են Qualcomm, Himax Technologies և  Truly Opto-electronics ըկերությունները։ Այս  համակարգը դեռ աշխատում է միայն  Qualcomm Snapdragon 845 հարթակի հետ: Հաշվի առնելով այն, որ  Samsung-ը և Huawei-ը նախընտրում են օգտագործել  Exynos և Kirin չիպսեթերը`  կարելի ենթադրել, որ դեմքի ճանաչման 3D համակարգն այս սմարթֆոններում կհայտնի   2019 թվականից ոչ շուտ։

Չինական արտադրության Xiaomi Mi 7-ը, որը հիմա համարվում է ամենասպասված սմարթֆոնների մեկը, աշխատելու է Snapdragon 845-ով և  iPhone X-ից հետո առաջինն է, որ ունենալու  է 3D մոդուլը:

Xiaomi Mi 7-ը շուկայում կլինի արդեն 2018 թվականի ամռանը և կդառնա 3D մոդուլով աշխատող առաջին Android-սմարթֆոնը:

Թեգեր: 3D, Android, Xiaomi, xiaomi Mi7