Amazon-ը պատրաստվում է տնային ռոբոտ ստեղծել

Amazon-ը պատրաստվու  է  տնային ռոբոտ ստեղծել: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով  Lab126 Amazon-ի հետազոտական լաբորատորիայի աղբյուրներին:

Vesta ռոբոտի մասին  մանրամասներ դեռ հայտնի չեն: Հստակ է միայն, որ ռոբոտի նախատիպն արդեն մի քանի տարի գոյություն ունի, բայց միայն հիմա է Amazon-ը սկսել ակտիվ ընդալայնել ինժեներների թիմը:

Հայտնի չէ, թե ինչ տեսք կունենա ռոբոտը, ինչ խնդիրներ կկատարի և արդյոք ձայնային օգնական կունենա:

Հնարավոր է՝ առաջին օրինակները տեսախցիկներ ունենան և համակարգչային տեսողության համակարգեր՝ դեմքի ճանաչման գործառույթով, ինչպես նաեւ տան մեջ ազատ տեղաշարժվելու ունակություն: