Apple–ը Էդ Շիրանի մասին ֆիլմ կցուցադրի

Apple–ը Էդ Շիրանի մասին ֆիլմ կցուցադրի

Apple –ը ստացել է  Songwriter–ի իրավունք, որը պատմում է հայտնի երաժիշը Էդ Շիրանի կյանքի ու ստեղծագործական ուղղու մասին։

Deadline–ի փոխանցմամբ Apple–ը մի քանի միլիոն դոլար է ծախսել համաշխարհային իրավունքը գնելու համար։ Հայտնի է, որ տեխնոբրենդը պլանավորում է իր արտադրության ֆիլմերը ցուցադրել մեծ էկրաններին և իր բոլոր հարթակներում։ Հավանաբար, խոսքը  iTunes և Apple Music–ի մասին է։

 Ֆիլմն առաջին անգամ մեծ էկրաններին ցուցադրվել է 2018 թվականին Բեռլինում։

Սա առաջին անգամ չէ, որ Apple–ը գնում է ֆիլմեր ցուցադրելու արտոնագրեր։ 2017–ին ընկերությունը գնեց նաև  Major Lazer խմբի մասին պատմող ֆիլմի ցուցադրության իրավունքը։

Ընկերությունը որոշել է լրջորեն զբաղվել Apple Music–ում տեսահոլովակներով։

Թեգեր: Apple, ed sheeran, film