Apple-ն անվճար կվերանորոգի MacBook Pro–ի` խոտաններով մարտկոցները

Apple ընկերությունը հայտարարություն է տարածել, որ պատրաստվում է վերանորոգել կամ փոխանակել գործարանային խոտաններ ունեցող մարտկոցները։ Խոսքը MacBook Pro գաջեթների մասին է։ Խնդիրը սահմանափակ քանակությամբ սարքերի մասին է, որոնք թողարկվել են 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի հոկտեմբերը ընկած ժամանակահատվածում։

Նոութբուքի սեփականատերերը կարող են իմանալ, արդյոք իրենց սարքը այդ ժամանակահատվածում է թողարկվել, թե` ոչ  Apple-ի տեխնիկական աջակցության էջում։

Իսկ նոր խնձորային նոութբուքերը վաճառքի կհանվեն ամռանը։ Հավանաբար ընկերությունը կներկայացնի 13 դյույմանի  MacBook Air–ի մատչելի տարբերակը։ Այն կարժենա մոտ 900 դոլար։