Apple–ը ևս 2 պատճառ է հայտնել Android-ից iPhone–ին անցնելու համար

Apple–ը շարունակում է թողարկել գովազդային հոլովակների իր շարքը, որտեղ պատմում է իր սմարթֆոնների առավելությունների մասին և դրանք համեմատում մրցակից ընկերությունների առջարկների հետ։

Երկու տեսանյութն էլ ընդամենը 15 վայրկյան են և ցուցադրում են ընկերության 2 ֆիրմային լուծում։ Իհարկե, Apple–ի մարկետոլոգները բաց չեն թողել մրցակիցներին ծաղրելու հնարավորությունը։

Առաջին տեսահոլովակը կոչել են App Store։ Այստեղ ներկայացված է, թե ինչպես է օգտատերը գնում անորակ և վտանգավոր արտադրանք։ Հետո նա տեղափոխվում է   Apple–ի օնլայն խանութ և կյանքը դառնում է գունավոր ու անվտանգ։ Տեսահոլովակի թաքնված իմաստը ծրագրային ապահովման անկանխատեսելիության և վտանգավոր լինելն է։

https://www.youtube.com/watch?v=rsY3zMer7V4

Երկրորդ հոլովակը նվիրված է «Портретное освещение» լուսանկարչական ռեժիմին։  Apple–ը ցուցադրում է  դիմանկարային ռեժիմը  կտավի մեջ։ Հայտնի է, որ ընկերությունը ամեն գնով փոձրում է առաջ մղել տեսակցիկի այս հնարավորությունը` անտեսելով դրա մյուս կարողությունները։

https://www.youtube.com/watch?v=o3WyhCUsfMA

Ավելի վաղ Apple կրկին նման տեսահոլովակների միջոցով  արդեն  հայտնել 4 պատճառ, թե ինչու պետք է տեղափոխվել iOS համակարգ։ Այն ժամանակ ընկերությունը շեշտը դրել էր iOS–ի անվտանգության վրա։