Phone 8–ը և iPhone 8 Plus–ը վաճառքի ցուցանիշով առաջ են անցել iPhone X–ից

Phone 8–ը և iPhone 8 Plus–ը վաճառքի ցուցանիշով առաջ են անցել  iPhone X–ից

iPhone 8 և iPhone 8 Plus  մոդելների վաճառքի միասնական  ցուցանիշը  յկազմել է Apple–ի 2018 թվականի վաճառքի ցուցանիշի  44%, ինչը գերազանցում է iPhone X–ի ցուցանիշը։  

iPhone 8–ին բաժին է հասել 23%–ը, իսկ iPhone 8 Plus–ին`21%։ Իր հերթին iPhone X–ն ունի ընդամենը 16% ցուցանիշ, որը բավական քիչ է` հաշվի առնելով, ու մոդելն ունի առանց շրջանակի  OLED էկրան և Face ID համակարգ։

Consumer Intelligence Research Partners ընկերությունը նմանատիպ հայտարարություն ևս մեկ անգամ արել էր 2017–ի դեկտեմբերին, բայց խնձորային բրենդի ներկայիս ղեկավար Թիմ Քուկտ հերքել էր այդ լուրերը և դրանք համարել սխալական։

Նա 2018–ի մարտին հայտարարեց, որ  iPhone X–ը ընկերության ամենաշատ վաճառված սմարթֆոնն է։ Եվ նրա այս հայտարարությունը փաստում է այն, որ անգամ գրեթե մեկ տարի անց iPhone X մոդելները թողարկվում են մեծ քանակությամբ։

CIRP–ը նաև այլ մոդելների վաճառքի համար է տեղեկատվություն տվել։ Ինչ վերաբերում է  iPhone 6s  և iPhone 7  մոդելներին, դրանց վաճառքի ցուցանիշը էականորեն չի փոփոխվել, իսկ ահա  iPhone SE մոդելինը աճել է 8%-ով։

Թեգեր: Apple, iPhone 8, iPhone X