Պուտինը թույլատրել է արգելափակել պատիվը վարկաբեկող կայքերը

Պուտինը թույլատրել է արգելափակել պատիվը վարկաբեկող կայքերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս դատական կատարածուներին պահանջել արգելափակել այն կայքերը, որոնք հրաժարվել են ջնջել քաղաքացիների կամ կազմակերպությունների պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները, հաղորդում է Lenta-ն:

Օրենքի համաձայն՝ տուժողը կարող է պահանջել հեռացնել նման տվայլները: Եթե կայքն անտեսի  դատարանի որոշումը, դատական կատարածուն իրավունք ունի կայքի արգելափակման մասին որոշում կայացնել եւ այն «Ռոսկոմնադզոր» ուղարկել:

Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ «օրենքի իրականացումը կնպաստի այն անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ում պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը տուժել են իրականությանը չհամապատասխանող բացասական տեղեկությունների տարածման արդյունքում»:

Թեգեր: new rules, russia, web