Օրվա թիվը. քանի՞ մարդ է դադարել օգտվել Telegram–ից արգելափակումից հետո

Роскомнадзора-ի ղեկավար Ալեքսանդր Ժարկով հայտարարել է, որ Telegram մեսինջերը շուրջ 30%–ով անկում է ապրել։ Չնայած լրագրողները փաստում, են որ չեն հասկացել, թե Ժարկովն ինչ նկատի ուներ, հավանաբար, նա նկատի է ունեցել ռուս օգտատերերի քանակի անկումը։

Ի դեպ` 30%–ը բավական մեծ թիվ է` մոտավորապես 4,5 միլիոն օգտատեր։ Բայց, արդյո՞ք սա իրական է։

vc.ru  կայքը որոշել է պարզել թվերի իսկությունը։ Այդ հարցում նրան օգնել են  Combot, TGStat և Crosser Bot ընկերության վերլուծաբանները։ Ըստ նրանց տվյալների մեսինջերի օգտատերերի թիվը պակասել է ընդամենը 3%–ով։

Բայց, հրապարակումների թիվը մեսինջերում ավելացել է շուրջ 6%–ով` հասնելով` 77,5 հազարի։