Առաջին եռամսյակում Facebook–ը գրեթե 2 միլիոն իսլամական գրառում է հեռացրել սոցցանցից

Առաջին եռամսյակում Facebook–ը գրեթե 2 միլիոն իսլամական գրառում է հեռացրել սոցցանցից

Facebook-ը հաղորդել է իր սոցիալական ցանցի հարթակում ահաբեկչության քարոզչության դեմ պայքարում գրանցած հաջողությունների մասին: Այս տարվա առաջին եռամսյակում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների կողմնակիցների  արված 1.9 միլիոն գրառում:

«Վնասակար բովանդակությամբ գրառումների հայտնաբերման տեխնոլոգիան կարևոր դեր է խաղում այս ոլորտում առաջընթացի հասնելու գործում, ուստի մեր հակաահաբեկչական թիմը անցյալ տարվա հունիսին ավելացվել է 150 մարդով։ Այժմ Facebook–ի հակաահաբեկչական թիմը  200 աշխատակից ունի։  Այս  թիվը կաճի», – նշել են Facebook-ում:

«Առաջին եռամսյակում մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկեցինք «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» խմբավորումների 1.9 միլիոն գրառումների նկատմամբ, սա երկու անգամ ավելի է, քան նախորդ եռամսյակում»,- հավելել են ընկերությունում՝ նշելով, որ դեպքերի մեծամասնության դեպքում ծայրահեղական գրառումները հանվել են:

Ընկերությունում նաև հստակեցրել են, որ իրենց համար սահմանել են ահաբեկչություն հասկացությունը. «Ցանկացած ոչ կառավարական կազմակերպություն, որը ներգրավված է անհատների կամ ունեցվածքի նկատմամբ բռնության դիտավորյալ գործողություններում՝ քաղաքական, կրոնական կամ գաղափարական նպատակներով քաղաքացիներին, իշխանության կառույցներին կամ միջազգային կազմակերպություններին ահաբեկելու նպատակով»:

Թեգեր: Facebook, NewsFeed, posts