Փարիզում սեպտեմբերին կբացվի «ԹՈՒՄՈ» կենտրոն

Փարիզում սեպտեմբերին կբացվի «ԹՈՒՄՈ» կենտրոն

Փարիզում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին: Այդ մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ ավելացնելով, որ այն կարող է ազդակ լինել, որպեսզի աշխարհի այլ քաղաքներում, այդ թվում՝ Լոս-Անջելեսում բացվի նման կենտրոն:

«Մենք այդ ծրագրի ուղղությամբ աշխատում ենք վճռականությամբ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի այն տեղի ունենա »,- ասել է Իդալգոն՝ կենտրոնի բացման գործում կարևորելով իր օգնական Պոլին Վերոնի դերը: