Թողարկվել են iOS 11.3.1–ը և macOS 10.13.4 անվտանգության թարմացումը

Apple ընկերությունը թողարկել է երկու մեծ թարմացում իր օպերացիոն համակարգերի համար: Երկու թարմացումն էլ հասանելի են բոլոր օգտատերերի համար՝ առանց սահմանափակումների:

iPhone-ի և iPad-ի թարմացման համար անհրաժեշտ է անցնել կարգավորումների բաժինն ու սովորականի նման թարմացնել օպրերացիոն համակարգը: Համակարգիչը թարմացնելու համար պետք է բացել Mac App Store  ծրագիրը և անցնել թարմացումներ բաժին:

iOS  նոր տարբերակն իր մեջ ներառում է նախկին օպերացիոն համակարգերի սխալների շտկումներ:  macOS-ի նոր տարբերակում հեղինակները հեռացրել են մի շարք անցնքեր, կարգավորել են աշխատանքի խափանման հետ առնչվող խնդիրները: