Samsung-ը գտել է սելֆիմոջիների այլընտրանքային լուծում

Samsung Electronics ընկերությունը աշխատում է վիդեոզանգերի ծառայության ուղղությամբ: Ծառայությունը նորարարական է լինելու, քանի որ այստեղ զանգող կողմերը կարողանալու են իրենց պատկերը փոխարինել 3D սելֆիմոջիներով: Տեխնոլոգիան արդեն արտոնագրված է: Վիդեոզանգերը այսօր աշխարհում այդքան էլ տարածված չեն և դա ունի իր պատճառները՝ դիմային տեսախցիկը տեղադրված չէ ուղիղ սմարթֆոնի կենտրոնում և դա անհարմարություններ է ստեղծում էկրանին պատկերը արտատպելու ժամանակ: Բացի այդ ներկայիս վիդեոսերվիսները պահանջում են լավ ինտերնետ կապ, որը ոչ բոլոր երկրներում է հասանելի: Փոխելով օգտատերերի դեմքը 3D մոդելներով ընկերությունը նախատեսում է կրճատել նաև վիդեոազդանշանի մշակման գործընթացը և բացի այդ մեծացնել սելֆիմոջիների գործածաման սպեկտորները: