YouTube-ը 2017-ի վերջին եռամսյակում հեռացրել է 8.3 մլն տեսանյութ

YouTube-ը 2017-ի վերջին եռամսյակում հեռացրել է 8.3 մլն տեսանյութ

YouTube-ը 2017-ի վերջին եռամսյակում հեռացրել է հասարակության իրավունքները խախտող 8.3 մլն տեսանյութ: Հոլովակների մեծ մասը հայտնաբերվել էր նեյրոցանցերի միջոցով:

Անցյալ տարի YouTube-ի դեմ քննադատության ալիք բարձրացավ ոչ միայն  հասարակության իրավունքները, այլև տարբեր երկրների օրենքները խախտող տեսանյութերի հրապարակման համար:

Օրինակ՝ մանկապիղծ մեկնաբանողների պատճառով նոյեմբերին YouTube-ից հեռացել են մի քանի խոշոր գովազդատուներ: YouTube-ը պատասխանել էր արգելափակումներով, ներոդություններով, 10 հազար մոդերատորների աշխատանքի վերցնելով:

Թեգեր: Youtube