Ինչո՞վ է զարմացրել LEAGOO M9 Pro–ն

Ինչո՞վ է զարմացրել LEAGOO M9 Pro–ն

Օրերս հայտնի դարձավ, որ կորեական  LEAGOO ընկերությունը սկսում է իր սմարթֆոնների արտադրությունը։ Նոր մոդելը` M9 Pro–ն  ունի մի քանի առանձնահատկություն։

1. 4G + VoLTE

M9 Pro–ն ունի երկու  SIM քարտի հնարավորություն։ Ի դեպ` երկուսը միաժամանակ կարող են աշխատել 4G/LTE–ի` ինտերնետ կապի հետ։ Այս տեխնոլոգիան մի շարք առավելություններ ունի` ավելի լայն ծածկույթ, էներգիայի քիչ վատնում և զանգերի ծառայության որակի բարելավում։

2. Ուշադրությանն արժանի էկրան

M9 Pro–ն ունի 5.72 դյույմ էկրան։ Էկրանի դիզայնում  օգտագործված են նորագույն  լայնաէկրան տեխնոլոգիա և գերբարակ շրջանակ։ M9 Pro–ն ունի վիզուալիզացիայի լավ էֆեկտ։ Իսկ շնորհիվ  IPS տեխնոլոգիայի  M9 Pro–ն լուսանկարում է գեղեցիկ, հագեսած գունրերով և ավելի ռեալիստիկ։

3. Էներգաէֆեկտիվ

M9 Pro–ն զինված է տնտեող, բայց ժամանակակից 64 բիթանի և 4 միջուկանի  ARM Cortex-A53 պրոցեսորով։  Պրոցեսորի աշխատանքը նոր մոդելներում արագացել է շուրջ  25 % –ով։

4. Ձեր դեքը` Ձեր գաղտնաբառն է

Օգտատերը կարող է կիրառել իր դեմքը սմարթֆոնը աշխատանքի գցելու համար։ M9 Pro–ն «ձայնագրում» է ձեր դեմքի տվյալները և պահպանում դրանք։ Ամեն անգամ, երբ օգտատերը նայի սմարթֆոնին, սմարթֆոնը արգելափակումից դուրս կգա։

5. Թարմացված լուսային էֆեկտ

Նախ պետք է նշել, որ մոդելն ունի երկակի տեսախցիկ` 13+2 մգպ հզորությամբ։ Լուսային էֆեկտի շնորհիվ կարելի է լավագույն լուսանկարներ ստանալ անգամ մութ տարածքում։

6. Դիմանկարային ռեժիմ

M9 Pro սմարթֆոնը ունի դիմանկարային լավ ռեժիմ։ Ֆոնային մասը լուսանկարում ապաֆոկուսավորվում է` ստեղծելով դիմային գերազանց լուսանկար։