Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Feed the Rats – Real physics!

Գինը՝ 2.99$ – անվճար

Պետք է օգնել Ռայմոնդ մկնիկին ու կերակրել նրան պանրով։ Խաղը ունի 40 տարբեր աստիճանի բարդության մակարդակ։

Keto Diet App – Keto Recipes

Գինը՝ 9.99$ – անվճար

Հավելվածը նախատեսված է սննդակարգին հետևող և համեղ կերակուներ սիրող օգտատերերի համար։ Այստեղ ներկայացված են ոչ միայն համեղ ուտելիքների այլ նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, քաղցրավենքիների բաղադրատոմսեր։

BusyBox – Track your time 

Գինը՝ 2.99$ – անվճար

BusyBox–ը կօգնի Ձեզ հասկանալ, թե որ գործողության վրա ինչքան ժամանակ եք ծախսել օրվա ընթացքում։ Ուղղակի պետք է հավելվածում ստեղծել տարատեսակ ակտիվություն` ընթերցանություն, վազք, քնել, մարմնամարզություն և  վերջ` հավելվածը օրվա վերջում կցուցադրի գրանցած արդյունքները։