Apple–ը կարող է փոխել 2018–ին թողարկվելիք iPhone–ների անունը

Վերլուծաբան Ռոբերտ Չիհրան  ենթադրում է, որ  Apple–ը կարող է էական փոփոխություններ մտցնել 2018–ին թողարկվելիք  iPhone–ի մոդելների անվանումներում։

2017 թվականին Apple–ը   iPhone 7s–ի թողարկումից  կարճ ժամանակ անց թողարկեց նաև սմարթֆոնների 8–րդ սերունդը և ցուցադրեց iPhone X–ը` բաց թողնելով  iPhone 9 մոդելը։

Սա, իհարկե, խառնաշփոթ առաջացրեց բրենդի երկրպագուների մոտ։ Հավանաբար, այս ամենից հետո ընկերությունը կհրաժարվի իր մոդելները համարակալելուց` հետագա խառնաշփոթներից խուսափելու համար։

«Մենք ենթադրում ենք, որ Apple–ը կարող է օգտագործել հաջորդիվ մոդելները սմարթֆոնների անվանումները փոփոխելու համար։ Եռյակի ամենաէժան սմարթֆոնը հավանաբար կունենա iPhone անվանումը»,– ասել է վերլուծաբանը։

Ի դեպ` մոդելների անվանումները փոփոխելու հարցում  Apple–ին կարելի է փորձագետ համարել։ Որպես օրինակ կարելի է հիշել ընկերության թողարկած պլանշետները`  iPad, հետո`  iPad 2, հետո արդեն փոփոխված` The New iPad։ Չնայած iPad 4–ի դեպքում ընկերությունը վարդարձավ իր հին անվանումներին, բայց միայն այն բանից հետո, երբ թողարկեց   iPad Air–ը։ Հետո ընկերությունը պլանշետների շարքը բաժանեց երկու մասի`  iPad և iPad Pro։