Samsung Electronics-ը պատրաստվում է թողարկել իր առաջին սմարթֆոնների շարքը, որոնք կունենան Android Go օպերացիոն համակարգ:
Սմարթֆոնը ունենալու է Exynos 7570 4 միջուկանի պրոցեսոր, Android Go համակարգում օպերացիոն հիշողությունը կլինի 1գբ:
Android Go համկարգով Samsung-ի առաջին սմարթֆոնը կունենա Galaxy J2 Core անվանումը և կլինի բյուջետային սմարթֆոն: Թե երբ այն կներկայացվի օգտատերերին, հայտնի չէ: Լուրեր են պտտվում, որ այն կներկայացվի մինչև մայիսի վերջ:
Android Go-ն Android օպերացիոն համակարգի «թեթևացրած» տարբերակն է, որի օպերատիվ հիշողությունը չի գերազանցում 1-2 գբ-ն: