KGI-ի վերլուծաբանների կարծիքով 2018-ին թողարկվելիք Apple-ի սմարթֆոնները չեն ունենա 3D Touch տեխնոլոգիա: Մինգ չի Կոուն կարծում է, որ եռյակից ամենաբյուջետային 6.1 դյույմ iPhone-ը միայն չի ստանա 3D Touch տեխնոլոգիա:
Այս անգամ Apple-ը օգտագործելու է նոր մոդուլով դիսփլեյ, որն ունենալու է «թեթևացրած» վահանակ: Իհարկե, այս տեխնոլոգիայի բացակայության գլխավոր պատճառը թանրակժեքությունն է, եթե այն լիներ, ապա սմարթֆոնը բյուջետային չէր լինի: Վերլուծաբանը նշել է նաև, որ սմարթֆոնի ավելի թանկ մոդելներում, գնի առյուծի բաժինը էկրաններինն է:
Apple 3D Touch տեխնոլոգիան ներկայացրել էր 2015 թվականին: Այս տեխնոլոգիան առաջին անգամ հայտնվել էր iPhone 6s և iPhone 6s Plus մոդելներում: Ընկերությունը երկար ժամանակ է, ինչ օգտագոծում է 3D Touch–ը իր սմարթֆոններում, բայց որոշ պատճառներով այն չդարձավ օգտատերերի սիրելին: Հնարավոր է, հենց սա է եղել տեխնոլոգիայից հրաժարվելու կարևոր պատճառներից մեկը: