Իրանն ընդդեմ ԱՄՆ–ի «Մահ Ամերիկային» էմոձիների միջոցով

Իրանական Soroush մեսենջերում հայտնվել են «Մահ Ամերիկային» էմոձիներ։ Բնականաբար, նորույթը քաղաքական ենթատեքստ ունի և մեսենջերի ստեղծողները ցանկանում են այն  հանրաճանաչ դարձնել։ Այդ պատճառով էլ որոշել են գրավել Telegram-ի  օգտատերերի ուշադրությունը:

Էմոձիների ստեղծման մասին պատմել է Telegram-ի «Կարմիր Սիոն» ալիքը:

Բացի այդ հաղորդվում է, որ այս հավաքածուում կա չադրայով կին, որը ձեռքերում ճմրթում է այաթոլա Համենեի դիմանկարը, Իսրայելին և  մասոններին մահ ցանկացող ցուցանակները:

Ավելի վաղ հինգշաբթի իրանական իշխանությունները Telegram Messenger LLP-ից հետ էին կանչել երկրի տարածքում տեղակայված սերվերներից օգտվելու թույլտվությունը: