Opera-ն թողարկել է մեկ ձեռքով կառավարվող Touch բրաուզերը

Opera-ն նոր բրաուզեր է ներկայացրել, որը նախատեսված  է սմարթֆոնների համար։ Touch անվանումով բրաուզերն ամբողջությամբ աշխատելու է հպումների միջոցով: Ընկերությունը մանրամասնել է, որ նման լուծումը կապահովի օգտատերերի հարմարավետությունը:

Touch-ը բազմաֆունկցիոնալ օղակ է, որը տեղադրված է լինելու բրաուզերի ստորին հատվածում: Պահելով մատը օղակի վրա՝ օգտատերը բրաուզերում բացում է տարատեսակ պատուհաններ: Օղակի միջոցով նաև հնարավոր է անցնել մեկ պատուհանից՝ մյուսին: Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝  անվտանգ բրաուզեր առանց գովազդի, Opera-ն իր նորույթը ևս զինել է պաշտպանության համակարգով: Չնայած Touch-ը առանձին բրաուզեր է, բայց այն հիանալի կարող է նույնականացվել նաև  Opera-ի վեբ տարբերակի հետ՝ Flow գործիքի միջոցով: