Samsung-ը օգտատերերին հետևելու ևս մեկ սարք է թողարկել

Samsung-ը օգտատերերին հետևելու  ևս մեկ սարք է թողարկել

Հարավկորեական ընկերության խելացի բարձրախոսներ Bixby Speaker-ում նոր տեխնոլոգիա է կիրառել, որի միջոցով գաջեթը կարող է ճշգրտել օգտատիրոջ գտնվելու վայրը:  Այս տեխնոլոգիայի իրացման համար ընկերությունը իր բարձրախոսները զինել է սենսորներով, որոնք ունակ են հասկանալու, թե որ տարածքում են գտնվում և ըստ տեղանքի կարգավորել ձայնը: Նման տեխնոլոգիայով է օժտված նաև  HomePod-ը:

Bixby Speaker-ը կարող է նաև որոշել տեղանքի ջերմաստիճանը, ճնշումը և օգտատիրոջը ծանուցումներ ուղարկել  կլիմայական փոփոխությունների մասին:

Bixby Speaker-ը Samsung Electronics-ի առաջին խելացի բարձրախոսն է, որի շնորհանդեսը կկայանա մինչև այս տարվա ավարտը:

Թեգեր: new device, Samsung