Telegram-ն ունի 2 մլրդ-ի կորուստ

Flexbby ընկերության դիտարկմամբ՝ Telegram-ի մեսինջերի արգելափակման  հետևանքով՝ռուսական մի շարք ընկերություններ կարող են ունենալ ավելի քան 1 մլրդ դոլարի կորուստ։ Ռուսաստանում մեսինջերի արգելափակման ամբողջ վնասը կազմել է շուրջ 2 մլրդ դոլար։ Հետախուզությունների դաշնային բյուրոյին համապատասխան տեղեկատվություն չտալու հետևանքով՝  մեսինջերը Ռուսաստանում արգելափակվել էր։ Telegram-ը օգտագործել էր նաև Google-ի և Amazon-ի հոսթինգները, ինչի հետևանքով  արգելափակվել էին նաև այդ ընկերությունների IP հասցեները։ Այս ընկերությունների տեղեկատվության պահպանման, բիզնես-հավելվածների, արհեստական ինտելետկտի համարգի աշխատանքներում նկատվել են խափանումներ։ Amazon-ի շուկայական արժեքը 20 միլիարդ դոլար է, միջադեպը ընկերությունից խլել է դրա 1%-ը, որը կազմում է 200 մլն դոլար։

Flexbby ընկերությունը  ինտերնետ-օմբուցմեն Դմիտրի Մարինիչին առաջարկել է ստեղծել օպերատիվ շտաբ, որը կզբաղվի Telegram-ի արգելափակման հետևանքով այս ընկերությունների մոտ առաջացած խնդիրներով։