Xiaomi սմարթֆոնները վաճառքի թվով առաջ են անցել iPhone-ից

Xiaomi  սմարթֆոնները վաճառքի թվով առաջ են անցել iPhone-ից

2018 թվականի մարտ ամսին  Xiaomi-ին, պատմության մեջ առաջին անգամ, վաճառքի ցուցանիշներով առաջ է անցել ամերիկյան տեխնոբրենդից և զբաղեցրել առաջին հորիզոնականը:

«Ведомостей»-ի պարբերականի փոխանցմամբ, Xiaomi զբաղեցրել է օնլայն շուկայի  20%-ը: Երկրորդ հորիզոնականում Apple-ն է՝  18%: Եռյակը եզարափակում է հարավկորեական   Samsung –ը՝  17%:

Xiaomi ներկայացուցիչները նման հաջողությունը բացատրել են նրանով, որ առաջարկում են գնի և տեխնիկական բնութագրի գերազանց համադրություն: Օգտատերերը պատվերներ են արել նաև AliExpress-ից:

2017- ապրիլին  Xiaomi ընիկերության գործադիր տնօրեն Բան Սյանը լրագրողներին հայտնել էր, որ ընկերությանը ընդամենը մեկ տարի է անհրաժեշտ շուկայում առաջ անցնելու համար: Մեկ տարին անցել է, ընկերությունը իր խոստումը կատարել է:

Չնայած  Xiaomi-ին առաջ է անցել   Apple-ից, բայց շարունակում է հետ մնալ ստացված եկամուտների չափով:

 

Թեգեր: iPhone, Xiaomi