Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրում ավելացել է 12 միլիարդ դոլարով

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրում ավելացել է 12 միլիարդ դոլարով

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրվա ընթացքում ավելացել է   12 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ իր ընկերության բաժնետոմսերը ֆինանսական արդյունքների   ֆոնին աճել են 6.3 %-ով: Սա Bloomberg Billionaires Index-ի (BBI) գնահատականն է:

Արդյունքում, Բեզոսի կարողությունը մոտեցել է 134 միլիարդ դոլարի սահմանին: Ընկերությունն առաջին եռամսյակի հաշվետվությունը հրապարակել է ապրիլի 26-ին: Ի դեպ` մաքուր շահույթը  տարեկան կտրվածքով աճել է 2.25 անգամ՝ հասնելով 1.629 միլիարդի:

Amazon-ն աշխարհի խոշորագույն առցանց րիթեյլերներից մեկն է: Ընկերությունը, բացի ԱՄՆ-ից, աշխատում է նաև Կանադայում, Չինաստանում, Բրազիլիայում, Ճապոնիայում և Եվրոպայում: Amazon.com- ը հիմնադրվել է 1995 թվականի հուլիսին: 2018 թվականի մարտի 31-ի դրությամբ ընկերությունում աշխատում է ավելի քան 550 հազար մարդ:

Թեգեր: Amazon, Jeff Bezos