Apple–ը դադարեցրել է AirPort–ի արտադրանքը

Apple ընկերությունը հայտարարել է, որ դադարում է  AirPort շարքի գաջեթների արտադրությունը, այդ թվում` AirPort Express, AirPort Extreme և AirPort Time Capsule։

Apple–ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ գաջեթները կմնան խանութների ցուցափեղկերին այնքան ժամանակ, մինչև չսպառվեն դրանց պաշարները։ Իսկ ահա, այդ ընթացքում նոր գաջեթներ չեն արտադրվի։ Ընկերությունը նաև կշարունակի ծրագրային ապահովում թողարկել AirPort շարքի համար։

Շարքը փակելու մասին խոսակցություններ պտտվում էին դեռ 2016 թվականին։ Այդ ժամանակ ընկերության այս շարքի վերջին արտադրանքը վերջին անգամ թողարկվել էր 2013 թվականին։

Այդ ժամանակից էլ AirPort–ի տեխնիկական կարողությունները թեկուզ դանդաղ, բայց սկսել էին հնանալ։ Մրցակիցների առաջարկների և Wi Fi ցանցի  ի հայտ գալը, գլխավոր պատճառներից մեկն էր շարքի արտադրանքը դադարեցնելու համար։ Իհարկե, մասնագետները չեն բացառում, որ Apple–ը դեռ կվերադառնա այս ոլորտ նոր ու ավելի հզոր առաջարկներով։