Տվյալների արտահոսք և 63% շահույթ

Տվյալների արտահոսք և 63% շահույթ

Facebook ամերիկյան ընկերությունը տվյալների արտահոսի հետ կապված սկանդալի ֆոնին եկամուտների ու շահույթի էական աճի է հասել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում:

Եռամսյակի ընթացքում Facebook-ի եկամուտներն աճել են գրեթե 50 տոկոսով՝ մինչև 11,97 մլրդ դոլար: Ընդ որում` զուտ եկամուտը 2017 թվականի առաջին եռամսյակի 3,06 մլրդ դոլարից այս տարի ավելացել է մոտ 5 մլրդ դոլարով: «Չնայած լուրջ մարտահրավերներին, մեր ընկերությունը շարունակում է աճել:

Ամեն ամիս Facebook-ից օգտվում է 2,2 մլրդ մարդ, իսկ ամեն օր՝ ավելի քան 1,4 մլրդ»,- այդ կապակցությամբ նշել է ընկերության ղեկավար մարկ Ցուցկերբերգը: 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատությամբ օգտատերերի թիվն ամսական ավելացել է մոտավորապես 70 միլիոնով:

Թեգեր: Facebook