LG–ին կսկսի թարմացնել G6 սմարթֆոնները մինչև Oreo երկուշաբթի. Հերթում G5 և V20 մոդելներն են

LG–ին արտոնագրել է G6  սմարթֆոնները անցյալ տարի փետրվարին։ Սմարթֆոնը ունի 5,7 դյույմ էկրան` 2880 х 1440 պիքսել, երկակի ֆոտոխցիկ, 4գբ օպերատիվ հիշողություն և  Snapdragon 821 պրոցեսոր։ Սարքը աշխատում է Android 7.0 օպերացիոն համակարգով, իսկ ահա երկուշաբթի օրվանից կսկսի աշխատել  Android Oreo նոր համակարգով։

Android Oreo LG G6–ի համար

Թարմացման հղումները հասանելի կլինեն ապրլի 30–ից։  Առաջինը թարմացումները կստանան Հարավային Կորեայի բնակիչները, որից հետո թարմացումը հասանելի կլինի նաև մյուս երկրների օգտատերերի համար, բայց հստակ ամսաթիվը հայտնի չէ։

Android 8.0 Oreo թարմացված համակարգը  կթարմացնի ու ավելի հարմարավետ կդարձնի  LG G6–ի ինտերֆեյսը, կարագանա մարտկոցի աշխատանքը և սմարթֆոնի արտադրողականությունը կմեծանա։  G6–ից հետո ընկերությունը խոստացել է թարմացնել նաև ավելի հին մոդելի սմարթֆոնները` G5–ը և  V20–ը։ Թարմացման թողարկման ամսաթիվը ևս հայտնի չէ։