NASA-ն փակել է լուսնագնացի մշակման ծրագիրը

NASA-ն փակել է լուսնագնացի մշակման ծրագիրը

ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) փակել է Resource Prospector սարքի մշակման ծրագիրը, որը նախատեսվում էր ուղարկել Լուսին Երկրի բնական արբանյակի բևեռները ուսումնասիրելու նպատակով, հայտնում է The Verge-ը։

Նա հավելել է, որ գործակալությունը Լուսնի մակերևույթ այլ առաքելություններ ուղարկելու ծրագրեր չի մշակում։ Մետցգերը պարզաբանել է, որ սկզբում սարքի մշակումն իրականացվում էր տիեզերք մարդկանց թռիչքների ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին, սակայն հետագայում այն փոխանցել են գիտական առաքելություններով զբաղվող դեպարտամենտին։ Գիտնականի խոսքով՝ նախագիծը կարող էր կասեցվել այն պատճառով, որ դրա նպատակն ու խնդիրները չեն համընկնում այդ դեպարտամենտի առաջնահերթություններին։

The Verge-ի փոխանցմամբ՝ NASA-ի ստորաբաժանումները զբաղվում են կառավարվող թռիչքների ծրագրերով, մշակում են գերծանր Space Launch System հրթիռ-կրիչը, որի վրա ծախսվում է տարեկան բյուջեի զգալի հատվածը, ուստի հնարավոր է, որ  Resource Prospector նախագիծը փոխանցվել է գիտական դեպարտամենտ միջոցներ ազատելու համար։

Թեգեր: NASA