Չինական ապրանքների առցանց խանութ Ok.ru-ում

Չինական ապրանքների առցանց խանութ Ok.ru-ում

Одноклассники սոցիալական կայքում թողարկվել է   չինական ապրանքների համար նախատեսված առցանց խանութ։ Նոր հարթակի գլխավոր առանձնահատկությունը սպառողական կոնտենտի ներկայացման հնարավորությունն է։ Բլոգերները կարող են, օրինակ, տարբեր ապրանքների վերաբերյալ հոլովակներ տեղեղադրել և եկամուտ ստանալ, նույն գործելաոճով կարող են առաջնորդվել նաև սոցցանցում գրանցված և տարբեր ապրանքանիշներ ներկայացնող  խմբերը։

Վճարումները կատարվում են համակարգին կցված հատուկ քարտերի միջոցով։ Ապրանքի տեղ չհասնելու կամ դրա վատ որակի դեպքում՝ օգտատիրոջ  գումարը կվերադարձվի։ Ծառայությունը դեռ հասանելի է միայն Ռուսաստանի տարածքում։ Ներբեռնել հնարավոր է   Одноклассники-ի բջջային հավելվածում։ Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար։ Ապագայում ընկերությունը ծրագրում է ավելացնել նաև օգտատերերի նախընտրություններին համապատասխան անհատական խորհրդատվության առանձին բաժիններ։

Թեգեր: Android, iOS, ok.ru