Տեխնոկոշիկներ մաստակից

Iamsterdam  կազմակերպությունը, Explicit Wear հագուստի դիզայնի և Gumdrop ընկերությունների հետ համատեղ ծրագիր են մշակել` մաստակից սպորտային կոշիկներ ստեղծելու համար։ Նպատակը` Ամստերդամն ավելի մաքուր դարձնելն է։

Gumdrop կամզակերպության տվյալներով՝ ամեն տարի Ամստերդամի փողոցները լցվում են ավելի քան 1,5 միլիոն կիլոգրամ օգտագործված մաստակով: Հաճախ մաստակներից քաղաքը մաքրելը շատ ավել թանկ է արժենում, քան հենց մաստակը: Ժամանակակից մաստակները ստեղծվում են սինթետիկ կաուչուկից, որը զգալիորեն մատչելի է: Այս մաստակները պահում են իրենց ձևը շատ երկար ժամանակ:

 Gumdrop ընկերությունը մշակում է օգտագործված մաստակները, դարձնում` կաուչուկ և դրանով պատրաստում սպորտային կոշիկի բաղադրիչներ։

The Verge-ը հայտնում է, որ մաստակի մեկ կիլոգրամից կարելի է ստանալ 4 զույգ սպորտային կոշիկ: Ավելի ուշ ընկերությունը նախատեսում է ստեղծել սպորտային կոշիկների մաստակով պատրաստած ներդիրներ, որպեսզի հաճախորդները կարողանան գնել ոչ թե ամբողջ կոշիկը, այլ միայն ներդիրները: