“ВКонтакте”-ի օգտատերերը կարող են կիրառել արդեն գաղտնագրված զանգերի գործառույթը

“ВКонтакте” սոցիալական ցանցը իր մոբայլ հավելվածում նոր գործառույթ է ավելացրել։ Այսուհետ սոցցանցի օգտատերերը կարող են կիրառել գաղտնագրված զանգի գործառույթը։ Նորույթը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար։

Զանգ կատարելու համար պետք է պարզապես սեղմել  “Позвонить”  կոճակը օգտատիրոջ պրոֆիլում կամ զրուցարանում։

end-to-end գաղտնագրումը ապահովում է ամբողջ զրույցի գաղտնիությունը` անկախ դրա տևողությունից։  Նոր գործառույթը ունի հատուկ տեխնոլոգիա, որը սոցցանցում կատարած զանգը ցույց է տալիս որպես` սովորական հեռախոսային զանգ, այդ իսկ պատճառով անգամ տեխնիկապես հնարավոր չէ ստանալ դրանց գաղտնագրման բանալիները։