3 ալտերնատիվ ռոութեր, որոնք կարող են փոխարինել AirPort–ին

Xiaomi Mi Router 3

Չինական ռոութերը և մյուս արտադրանքներն արդեն վաղուց դարձել են օգտատերերի սիրելին։ Քիչ գումարով, օգտատերը կստանա ժամանակակից ցանկացած կապի տեսակի աջակցություն` ներառյալ IEEE 802.11ac և  5 գհ հաճախությամբ աշխատանք։

Նաև կա  USB-ի հնարավորություն։ Ցավոք, անլար տպագրության հնարավորություն Xiaomi–ին չունի։

Xiaomi Mi Router HD

Չինական ևս մեկ արտադրանք, որը, սակայն, ունի հավելյալ գործառույթներ։ Ավելի թանկարժեք է, քան նախորդը։  Mi Router կարող է ամբողջապես փոխարինել AirPort Extreme–ին և Time Capsule–ին։ Սարքում տեղադրված է  1024 գբ ծավալով կոշտ սկավառակ, որը կարող է պահպանել անսահման ինֆորմացիա։

Google WiFi System

Ռոութերների զարգացած սերունդ`  Mesh–ը , Google–ի արտադրանքն է։ Սարքի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ կարող է ապահովել անլար հաղորդակցության ավելի մեծ տարածք։

Google WiFi–ը կարելի է միանգամից 2–3 սարքավորում միացնել, որոնք կսինքրոնացվեն միմյանց հետ։ Բայց, նման տեխնիկական բնութագրիչներով սարքավորում ունենալը մատչելի չի լինի։ Ցավոք,

Խնձորային բրենդի  AirPort Express–ին, որը ունի աուդիո արտահանելու հնարավորություն, դեռ արժանի փոխարինող չկա։