Fuchsia օպերացիոն համակարգ, որը կփոխարինի Android–ին

Fuchsia օպերացիոն համակարգ, որը կփոխարինի Android–ին

Չնայած Google ընկերությունը գրեթե նորություններ չունի կապված իր նոր`  Fuchsia օպերացիոն համակարգի մասին, սակայն, համակարգը արագ տեմպերով զարգանում է և շուտով պատրաստ կլինի փոխարինել Android–ին, իսկ գուցե նաև Chrome OS–ին։

Ընկերությունը նորույթի մասին ոչինչ չի հայտնում, բայց, ահա ինսայդերները որոշ գաղտնիքներ այնուամենայնիվ հայտնել են։ Պարզվում է` օպերացիոն համակարգի գլխավոր առանձնահատկությունը աշխատունակությունն է լինելու։ Համակարգը կաշխատի բոլոր սարքավորումներում` սմարթֆոն, պլանշետ, նոութբուք կամ այլ գաջեթ։

Այն դեպքում, եթե  Google–ը որոշի հրաժարվել  Android–ից, օգտատերերը գրեթե չեն զգա տարբերությունը։ Նրանք, ովքեր սովորել են օգտվել ավանդական մոբայլ օպերացիոն համակարգից, հեշտությամբ կսովորեն նաև Fuchsia–ին

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ընիերությունը պետք է հրաժարվեր թվում է, թե լավագույն օպրացիոն համակարգերից` Android–ից և  Chrome OS–ից։ Պատասխանը մեկն է, հավանաբար ընկերությունը ցանկանում է հավասարապես նույն գործառույթներից օգտվելու հնարավորություն տալ բոլոր սարքավորումներին` անկախ դրանց թողարկման ժամկետներից և չափերից։

Նորույթը դեռ ստեղծման փուլում է և մասսայակն օգտագործման համար ևս մի քանի տարի պետք է սպասել։

Թեգեր: Android, Chrome OS, Fuchsia, Google