iPhone X –ը ամենավաճառվող սմարթֆոնն է աշխարհում

iPhone X –ը ամենավաճառվող սմարթֆոնն է աշխարհում

Չնայած շատ օգտատերեր բացասական արտահայտվեցին խնձորային վերջին սմարթֆոնի մասին, iPhone X–ը պարզվում է ամենավաճառվող սմարթֆոնն է ամբողջ աշխարհում վերջին մեկ ամսում։

Counterpoint Research ընկերության հետազոտությունների արդյունքի համաձայն 2018–ի փետրվարին օգտատերերի շրջանում մեծ պահանջարկ է ունեցել հենց  Apple–ի դեռևս վերջին արտադրանքը։

Ամենավաճառվածների ցանկում են հայտնվել  iPhone X, iPhone 8, iPhone 7, iPhone 8 Plus մոդելները։ Ի դեպ` վերլուծաբանները փաստել են, որ վաճառքի ցուցանիշը 2017–ի համեմատ զգալիորեն աճել է։

Apple–ին հաջորդել է չինական բյուջետային սմարթֆոնը` Xiaomi Redmi 5A–ն և Samsung Galaxy S8–ը։ Իհարկե, նման արդյունքները մի փոքր զարմանալի ու տարօրինակ են թվում։ Apple–ի գործընկերները պարբերաբար հայտնում են, որ կորցնում են իրենց եկամուտը, քանի որ  iPhone X–երի վաճառքը լավ չի ընթանում։

Այս թվում նաև  Samsung, հայտնել էր, որ   Apple–ն այլևս չի գնում իրենց  OLED-էկրանները։

TSMC–ը, iPhone և iPad–ի համար պրոցեսորներ արտադրող գործարանը ևս դժգոհել է սմարթֆոնների վաճառքի ցուցանիշներից և միջոցների կորստից։

Ընդ որում` ընկերության ղեկավարը` Թիմ Քուկը, հակառակ, խոսում է iPhone X–ի անասելի հաջողության մասին։ Ի դեպ, նա փաստում է, որ այս սմարթֆոնը ամենաարագ վաճառվողն է եղել ընկերության պատմության մեջ։

Մոտ օրերս  Apple–ը կներկայացնի 2018–ի առաջին 6 ամսյակի ֆինանսական հաշվետվությունը և պարզ կդառնա, թե  Counterpoint Research ընկերության հետազոտության  արդյունքները ինչքանով են ճշմարտացի։

Թեգեր: Apple, iPhone, iPhone X