MaсBook Pro-ն չի թողարկվի 2018-ին

MaсBook Pro-ն չի թողարկվի 2018-ին

Օգտատերերից շատերը անհամբեր սպասում են, թե երբ  Apple-ը կթարմացնի  MacBook Pro նոութբուքերի շարքը: Բայց, հնարավոր է՝ օգտատերերը նախատեսվածից երկար սպասեն:

2016 թվականի թարմացումը դուր էր եկել քիչ թվով օգտատերերի: Ոմանց դուր չէր եկել TouchBar-ը, շատերը չէին հավանել 16 գբ օպերատիվ հիշողությունը:

32 գբ RAM-ով մոդելի թողարկման մասին արդեն երկու տարի է շշուկներ են պտվվում: Արդեն 2018 թվականի 4 ամիսը անցել է, բայց ընկերությունը դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս՝ լինելու է արդյոք  MacBook Pro-ի թարմացված տարբերակը, թե՝ ոչ:

Ամենայն հավանականությամբ հետաձգումը կապված է Intel ընկերության հետ, որն իր հերթին պատրաստվում է թողարկել  Cannon Lake նոր պրոցեսորները: Նորույթը կթողարկվի 2019-ին միայն:

Apple-ը ցանկանում էր օգտագործել հենց այս պրոցեսորները իր թարմացված նոութբուքերում:

Թեգեր: Apple, Mac, MacBook, MacBook Pro