Չինաստանում մշակում են Android–ի այլընտրանքային տարբերակ

Huawei չինական ընկերությունը աշխատում է իր սեփական օպերացիոն համակարգի   մշակման ուղղությամբ։ Նոր օպերացիոն համակարգը ունենալու է երկու տարբերակ` մոբայլ և դեսքթոփ և փոխարինելու է  Android–ին և Windows-ին:

Ըստ SCMP-ի՝ ընկերությունն սեփական OS ունենալու  ցանկություն էր հայտնել դեռ 2012–ին։  Մշակմամբ լուրջ զբաղվելու պատճառ են դարձել  չինական հեռահաղորդակցային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պահանջներիը, ինչպես նաև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի պատճառով: Թերթի աղբյուրների համաձայն՝ Huawei-ն աշխատում է ОС-ի մշակման ուղղությամբ՝ ամենավատ սցենարի՝  Չինաստանում ամերիկյան ծրագրային ապահովման օգտագործման արգելքի հեռանկարի դեպքում:

Ընկերության  OS-ը դեռ ամբողջական չէ և աշխատում է խոտաններով: Այս մասին հայտնում են ինսայդերները, իսկ Huawei-ում պաշտոնապես չեն հաստատել օպերացիոն համակարգի մասին լուրերը։ Ավելին` հայտնել են, որ մոտ ապագայում մտադիր չեն թողարկել սեփական հարթակը: