Արհեստական ինտելեկտը կարող է օգտագործվել մարդկանց դեմ. Google-ի համահիմնադիր

Արհեստական ինտելեկտը կարող է օգտագործվել մարդկանց դեմ. Google-ի համահիմնադիր

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը նախազգուշացրել է արհեստական ինտելեկտի սպառնալիքի մասին:

«Մենք ապրում են մեծ ոգեշնչումների և հեռանկարների դարաշրջանում, բայց դրա հետ մեկտեղ պետք է շրջահայացություն ու պատասխանատվության զգացում ունենանք,  քանի որ տեխնոլոգիաները միահյուսված են մեր հասարակությանը խորապես և անշրջելիորեն»,- նշել է նա իր ամենամյա կորպորատիվ նամակում:

Նրա կարծիքով՝ արհեստական ինտելեկտն առաջին հերթին վտանգավոր է նրանով, որ կարող է օգտագործվել մարդկանց մանիպուլացնելու համար:

«Մտավախությունները տատանվում են գիտական ֆանտաստիկայում նկարագրված վախերից մինչեւ ինքնակառավարվող ավտոմեքենաների օգտագործման ճիշտ լինելու հետ կապված սովորական հարցերի սահմաններում»,- նշել է Google-ի համահիմնադիրը:

Նաև հավելել  է, որ նման տեխնոլոգիաները դեռևս անհայտությամբ են ծածկված:

«Դրանք ինչպե՞ս կազդեն տարբեր ոլորտներում աշխատանքի ընդունվելու վրա: Մենք ինչպե՞ս կկարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում դրանց ներսում: Ի՞նչ կարող ենք ասել դրանց օբյեկտիվության մասին: Դրանք ինչպե՞ս կարող են մարդկանց մանիպուլացնել: Անվտա՞նգ են արդյոք»,- հարցեր է բարձրացնում ձեռներեցը:

Նա հայտնել է այն ոլորտների մասին, որտեղ կարող է արհեստական ինտելեկտը կիրառվել, դրանք են, մասնավորապես, բժշկությունը, ավտոմեքենաշինությունը: Սերգեյ Բրինը նշել է, որ Alphabet-ը (Google-ի մայր ընկերություն) ԱԻ-ն օգտագործում է Google Home տնային օգնականի աշխատանքի, թարգմանչի, YouTube տեսածառայության եւ այլ շատ նպատակների համար:

Թեգեր: Google, sergey brin