Թողարկված է 2018–ին. 8 սմարթֆոն ստերեոբարձրախոսներով

Թողարկված է 2018–ին. 8 սմարթֆոն ստերեոբարձրախոսներով

Չենք բացառի, որ ստերեո բարձրախոսները շատերը գլխավոր առանձնահատկություն են համարում: Կարելի է ասել, որ սա ուղղակի հաճելի ավելացում է գաջեթին, որը կարող է օգտատերերին ստիպել գնել այն: ittrend.am-ը ներկայացնում է 8 սմարթֆոն, որոնք թողարկվել են 2018-ին և ունեն ստերեո բարձրախոսներ

Samsung Galaxy S9 և S9+

Պետք է սկսել հենց այս գաջեթներից: Սմարթֆոնները զինված են դիմային ստերեո բարձրախոսներով: Ի դեպ՝ երկրորդ բարձրախոս որպես ծառայում է խոսակցականը, որը պատասխանատու է բարձր հաճախականությունների համար: Նման լուծում առաջին անգամ եղել է HTC ընկերությունը իր HTC 10 սմարթֆոններում:

Sony Xperia XZ2, XZ2 Compact և XZ2 Premium

Գաջեթները զինված են դիմային երկու ստերեո բարձրախոսներով: Եվ եթե դուք սիրում և նախընտրում եք չինական արտադրության սմարթֆոններ լավ գնով և տեխնիկապես հզոր, ապա ընտրությունը կարող եք համարձակորեն կանգնեցնել հենց այս սմարթֆոնների վրա:

 

Asus ZenFone 5 և ZenFone 5z

ZenFone 5  ստերեո համակարգը շատռ նման է հարավկորեական  S9-ին, բայց մեկ տարբերությամբ՝ ZenFone 5-ը էկրանին կտրվածք ունի և էկրանի որկական հատկանիշներն ավելի ազդեցիկ են: Բացի այդ, սմարթֆոնը բավական մատչելի է:

Huawei P20 և Pro

Փորձագետները պնդում են, որ  P20 և P20 Pro մոդելներն ունեն շուկայում ամենաբարձր դինամիկները: Բարձր հաճախականությունների համար այստեղ պատասխանատու է խոսակցային բարձրախոսը, ավելի ցածր հաճախությունների համար՝ հիմնականը: Բացի այդ սմարթֆոնն ունի ամենալավ տեսախցիկը շուկայում: Իհարկե, այստեղ էլ արտադրողները հետևել են կրկնօրինակման թրենդին՝ սմարթֆոնը ունի այֆոնական հայտնի կտրվածքը:

Razer Phone

Ունի էկրանի ստանդարտ ձևաչափ    ՝ 16:9: Մի խոսքով՝ ընկերությունը բավական երկար աշխատելուց հետո, կարողացել է անգամ նման փոքր էկրանին տեղավորել երկու ստերեոդինակիմ:

HTC U11 և U11+

Այստեղ կիրառվում է նմանատիպ տեխնոլոգիա ինչ HTC 10 սմարթֆոնների դեպքում: HTC-ը միշտ առանձնակի ուշադրություն է դարձնում իր սմարթֆոններում ձայի որակի ու դրանց ուժգնության վրա: Այս իսկ պատճառով էլ ընկերությունը շատ մոդելներ է ստեղծում ստերեոբարձրախոսներով:

Google Pixel 2 և 2 XL

Դեվայսները ունեն ստերեոբարձրախոսների ամբողջական հավաքածու։ Ի դեպ` Pixel 2 XL –ի դեպքում դրանք զբաղեցնում են ավելի քիչ տարածք, քան`  Pixel 2–ի դեպքում։

Meizu 15 և 15 Pro

Գաջեթները ներկայացվել են վերջերս։ Չի կարելի  ասել, որ  15 և 15 Pro–ն կարող են զարմացնել օգատետերերին, բայց ասել, որ տեխնիկապես թույլ են, չի կարելի, մանավանդ` սմարթֆոնները զինված են ստերեոդինամիկներով։