Twitter-ը շուկայի կանխատեսումից բարձր շահույթ է արձանագրել

Twitter ամերիկյան ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակում կանխատեսվածից  ավելի շատ է շահույթ ապահովել։

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, հունվար-մարտ ամիսներին  շահույթը կազմել է 61 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով`8 ցենտ։ Մեկ տարի առաջ նույն ժամանակաշրջանի համար շահույթը եղել է 62 մլն դոլար վնասով;

Twitter-ի ակտիվ օգտատերերի միջին թվաքանակը մարտի վերջին կազմել է 336 միլիոն, ինչը 6 միլիոնով ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից: Փորձագետներն օգտատերերի թվի աճ  սպասում էին 4 միլիոնով: