Windows 10–ն այսօր կստանա թարմացում. Ի՞նչ սպասել

Microsoft ընկերությունը արտոնագրել է Windows 10 օպերացիոն համակարգի հերթական մեծ թարմացումը։ Ինչպես ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են April 2018 Update–ը նախատեսված է` ապրիլի 30–ի` այսօրվա համար։

Թարմացումը հասանելի կլինի  700 միլիոն սարքավորման համար։

Թարմացումը կտա տուրբոռեժիմ` High-Performance, որը համակարգիչը «կաշխատեցնի» ամենայն հզորությամբ, կլինի Bluetooth սարքերի միացման ավելի պարզ գործառույթ, դիզայնը կկատարելագործվի, կբարելավեն նաև Nearby Share և Timeline  գործառույթները։

Timeline գործառույթը թույլ կտա հետ պտտել ժամանակը և իմանալ, թե ինչով է աշխատել օգտատերը վերջին 30 օրերի ընթացքում և ինչ փոփոխություններ են կրել նրա ֆայլերը։ Գործառույթը հասանելի է ինչպես դեսքթոփում, այնպես էլ` մոբայլ տարբերակում։

Focus Assist–ը կօգնի այն օգտատերերին, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգչի առաջ, պահպանել ուշադրությունը։ Պետք է ուղղակի գործառույթը ակտիվացնել Կարգավորումներ բաժնից։  Եթե այս գործառույթը ակտիվ լինի, ապա Windows 10–ը ծանուցումներ չի ուղարկի կապված սոցցանցերի հետ։ Նաև կա հնարավորություն կատարել բացառություններ որոշ օգտատերեի զանգերի և նամակների համար։

Կթարմացվի նաև  Microsoft Edge բրաուզերը։ Օգտատերերը հնարավորություն կստանան PDF ձևաչափով գրքերը կարդալ մեծ էկրանին։

Dictation գործառույթը թույլ կտա թելադրել համակարգչին ամբողջական տեքստեր կամ նշագրումներ։ Դրա համար պետք է ուղղակի համակարգչի մկնիկը պահել Doc դատարկ ֆայլում և սեղմել Win+H կոճակը։