Huawei–ի ալտերնատիվ օնլայն խանութը արդեն հասանելի է բոլորին

Հավելվածների ալտերնատիվ օնայն խանութը` AppGallery–ը պաշտոնապես հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ Նոր օնլայն խանութում հասանելիություն ունենալու համար պետք է թարմացնել օպերացիոն համակարգը մինչև EMUIԼ։

Չինաստանի տարածքում  AppGallery–ի թեստավորման ժամանակ, հղումը բավական ակտիվ է եղել և շատ թվով օգտատերեր են ներբեռնել փորձելու համար։ Ըստ պաշտոնական տեղեկությունների նոր հարթակից օգտվում է ամսեկան մոտ 160 միլիոն օգտատեր։

Կոնցեպտուալ առումով  AppGallery–ը քիչ է տարբերվում շուկայում հայտնի App Store–ից և Google Play–ից։

Օնլայն խանութը առաջարկում է հավելվածների 18 տարբեր բաժիններ, որտեղ ներառված են կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտի հետ առնչվող  հավելվածներ նաև խաղեր։»

AppGallery առանձնահատկությունը գրախոսների մեծ թիմ ունենալն է։ Նրանք ստուգում ու վերլուծում են ամեն ինչ, ինչը պետք է ներկայացված լինի հարթակում։