Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 1)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Spending Log Pro

Գինը՝ 2.99$ – անվճար

Վերահսկեք ձեր ֆինանսների վեկտորները այս հավելվածի միջոցով։ Պետք է ստեղծել անհատական հաշիվ և մուտքագրել այն դրամաչափը, որը նախատեսում եք ծախսել։ Հավելվածը ցույց կտա, թե ինչի  վրա ինչքան գումար եք ծախսել։

 

Sushi Stickers

Գինը՝ 0.99$ – անվճար

Ձեր վիրտուալ զրույցը դարձրեք ավելի գունեղ այս սթիքերների օգնությամբ։ Հավելվածի հեղինակներն առաջարկում են 20 տարբեր տեսակի սթիքերներ։

Dr. Panda Home

Գինը՝ 2.99$ – անվճար

Խաղը նախատեսված է երեխաների համար։ Պետք է հոգ տանել Պանդայի մասին` հավաքել նրա բնակարանը, լավ ու արդուկել հագուստը։ Խաղն իր մեջ ներառում է 20 մինի–խաղ։

 

Backgammon HD

Գինը՝4.99$ – անվճար

Փորձեք ձեր խաղային հմտությունները վիրտուալ հարթակում։ Խաղն իր մեջ ներառում է երկու ձև` կարող եք խաղալ ավտոմատացված համակարգի դեմ կամ ընտրել մրցակից։