Microsoft–ի գլխավոր մարկետոլոգ` Apple մեզ այլևս թշնամի չէ

Microsoft–ի գլխավոր մարկետոլոգ` Apple մեզ այլևս թշնամի չէ

Microsoft–ի գլխավոր մարկետոլոգ Քրիս Cheddar–ին տված հարցազրույցում պատմել է ընկերության զարգացման ռազմավարության և մրցակիցների հանդեպ թշնամանքի մասին։ ittrend.am–ը ներկայացնում է հատվածներ հարզացրույցից։

Զրույցը սկսվեց նրանից, որ  Microsoft–ն այլևս չի ձգտում առաջ անցնել այնպիսի ընկերությւոններից ու մրցակիցներից ինչպիսիք Apple–ը, Amazon–ը և  Google–ը։ Փոխարենը` ընկերությունը մրցակիցներին ցանկանում է դարձնել գործընկերներ։

«Աճող սերունդը մեզ ասում է, որ նպատակը նրանց համար ավելի կարևոր է, քան` արտադրանքը։ Դուք տեսնում եք, որ մեր գովազդային ընկերություններից շատերը պատմում են այն մասին, որ մեր ամբողջ նպատակը կայանում է իրավունքների ընդլայնման հարցը»։

Երկար տարիներ է ինչ Սթիվ Ջոբսն ու Բիլլ Գեյթսը հակամարտում են միմյանց հետ ընկերություններով։ Ինչպե՞ս եք պատրաստվում համագործակցել Apple–ի հետ այսօր։

— Մենք իրականու միշտ հանդիպում ենք միմյանց հետ։ Բայց, մեզ համար, մենք պարզել ենք, որ լավագույն տարբերակը մեզ համար կլինի կենտրոնանալ մեր երկրպագուների ու նրանց ցանկությունների վրա։ Նրանք անկեղծորեն ձեզ կասեն ինչ անել, որպեսզի ձեր արտադրանքը դառնա ավելի լավն ու պահանջված։ Դրա համար էլ մենք հեռացել ենք մրցակցելու գաղափարից։

Ինչպե՞ս եք Դուք ընդունում այն փաստը, որ շատ մարդիկ, ում հետ ուզու եք առերեսվել, օգտագործում են  iOS սարքավորուներ։ Ի՞նչ եք մտածում  Apple–ի մասին որպես` համագործակից։

—Մտածում եմ դա մշակութային փոփոխությւոն է։ Մենք պետք է մեր արտադրանքը բերենք այնպիսի հարթակներ, որոնք օգտագործում են մեր հաճախորդները։ Այդ պատճառով  Office–ը ` iPad–ի կամ  iPhone–ի համար, սովորական մշակում է, եթե մենք օգտատիրոջը դնում ենք մեր արտադրանքի առանցքում։ Եվ մեր մրցակիցներն էլ մեր գործընկերներն են այս պարագայում։ Եվ Apple–ը լավ տարբերակ է այս հարցում։ Ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտն այսօր բաղկացած է այսպիսի պարադոսքալ իրավիճակներով։

 

Թեգեր: Apple, Google, Microsoft