Նոր iPhone չի ունենա 3D Touch տեխնոլոգիա

Մին Չի Կուո հայտնի վերլուծաբանը հերթական տեղեկատվությունն է տարածել, ըստ որի նոր iPhone–ների 6,1 դյույմ տարբերակները չեն ունենա  3D Touch տեխնոլոգիա։

Թե ինչու է խնձորային բրենդը հանում այս տեխնոլոգիան իր նոր սմարթֆոնից վերլուծաբանը չի մանրամասնել։ Բայց, հավանաբար, նման որոշմանը նպաստել են ծախսերի կրճատման հեռանկարն ու  3D Touch տեխնոլոգիայի ոչ մասսայական լինելը։

Փոխարենը նոր  iPhone–ը կունենա Cover Glass Sensor տեխնոլոգիա։ Նորույթի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սենսորային շերտը տեղադրվում է  անմիջապես սմարթֆոնի պաշտպանիչ էկրանի տակ, այլ ոչ թե հիմնականի։ Նման լուծումները էկրանները դարձնում են ավելի թեթև և նրանց արժեքը բարձրացնու շուրջ 15 տոկոսով։

Հիշեցնենք, որ 2018–ի աշնանը կայանալիք Apple–ի շնորհանդեսի ժամանակ ընկերությունը պատրաստվում է ներկայացնել տարբեր տրամաչափերով iPhone–ների միանգամից 3 մոդել։