Իրանում արգելափակում են Telegram մեսենջերը

Իրանում որոշել են արգելափակել  Telegram մեսենջերը: Այս մասին հաղորդում է IRIB հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով դատարանի հայտարարությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, դատարանի որոշման մեջ նշվում է, որ մեսենջերը քաղաքացիների դժգոհության պատճառն է դարձել: Ավելի վաղ մի շարք իրանցի պաշտոնյաներ հրաժարվել էին Telegram-ի օգտագործումից՝ անցնելով շփման ազգային միջոցների: