Ինչպե՞ս հայտնվել Instagram–ի թոփում

Instagram–ը  առաջին տարին չէ, որ սկսել է մեծ մասսայականություն վայելել։ Անգամ ավելին` Facebook–ի օգտատերերի մեծ մասը` հիմնականում երիտասարդներ նախընտրում են ժամանակ անցկացնել հենց վիրտուալ տեսադարանում։ Յուրաքանչյուր օգտատեր, տարբեր նպատակներից ելնելով, ցանկանում է, որ իր հրապարակումները հավքան շատ հավանումներ և ունենան շատ դիտումներ։ Ահա մի քանի կետ, որոնք կօգնեն ձեզ հայտնվել Instagram–ի թոփում։

Հավանումների և դտիումների դինամիկան

Հրապարակումից հետո ինչքան արագ է կոնտենտը հավաքում դիտուներ և հավանումներ, այնքան հավանականությունը մեծ է, որ որոնման բաժնում, այն կցուցադրվի թոփում։ Աշխատեք ստեղծել հետաքրքիր ու գրավիչ գունային լուծումներով հրապարակումներ։

Մեկնաբանությունների քանակը

Երևի` նկատել եք, որ հայտնի բլոգերները միշտ իրենց հրապարակումներում հարցադրումներ են կատարում և խնդրում կարծիք գրել մեկնաբանություններում։ Պատճառը մեկն է։ Ինչքան շատ է մեկնաբանված հրապարակումը, այնքան ավելի շատ  մարդ է տեսնում այն։ Այստեղ կարելի է դիմել փոքրիկ խարդախության և խնդրել ընկերներին հաճախակի մեկնաբանել նկարը։

Եվ կրկին թեգերի մասին

Պետք է աշխատել ինչքան հարավոր է շատ հեշթեգներ օգտագործել, բայց պետք չէ դրանք հասցնել պատմվածքի ծավալի։ Եթե սովորություն ունեք որևէ աֆորիզմով հրապարակում անել, ապա պետք է հեշթեգերը տեղադրել հենց աֆորիզմում։

Գեոլոկացիա

Անպայման պետք է նշել, թե որտեղ է կատարվել լուսանկարը։ Ըստ տեղանքի որոնումների բաժնում, ձեր հրապարակումը հաստատ ցույց կտա։