Facebook-ի 8 գլխավոր անոնսները F8 շնորհանդեսին

Վերջերս կայացավ  Facebook-ի ամենամյա շնորհանդեսը, որի ընթացքում սոցցանցի աշխատակիցները ներկայացրին այն փոփոխությունները, որոնք  մեզ՝ օգտատերերիս, սպասվում են առաջիկայում:

Facebook Dating

Ցուկերբերգը ներկայացրել է Tinder-ի իր այլընտրանքային տարբերակը: Հարթակը թույլ կտա ռոմանտիկ հարաբերություններ ստեղծել վիրտուալ դաշտում:  Facebook Dating-ում մարդիկ կսկսեն առանձին հաշիվներ կիրառել, որոնք կապված չեն լինի  Facebook-ին իրական հաշվի հետ: Հարթակը նաև վերլուծություններ կանի և կցուցադրի միայն օգտատիրոջը համապատասխան զուգընկերների ցանկ:

Watch Party

Ընկերության ղեկավարը հայտնել է նաև համատեղ կինոնկար կամ տեսահոլովակ դիտելու նոր գործառույթի՝ Watch Party-ի մասին: Վիզուալ առումով այն նման է YouTube կամ Twitch: Առանձնահատկությունը այն է, որ օգտատերը կարող է ինքն ընտրել ում հետ ֆիլմ կամ տեսահոլովակ դիտել: Սա կարելի է նաև վիրտուալ հյուրասենյակ կոչել, որտեղ կարելի է հավաքել ընկերներին և լավ երեկո անցկացնել:

Clear History

Նրանք, ովքեր անհանգստանում են իրենց անձնական տվյալների պահպանման համար, կարող է հետևել դրանց կամ ջնջել: Մեծ հաշվով այս փոփոխությունը կապված է Եվրամիության նոր օրենքների հետ: Բոլոր ընկերությունները սկսած մայիսի 25-ից պարտավորվում են իրենց օգտատերերին ընձեռել այս հնարավորությունը:

Instagram-ի վիդեոչատերը

Instagram-ը, որն երբեք չի ստեղծվել որպես սոցիալական ցանց, բայց արդեն ձեռք  է բերել մեսինջերի բոլոր գործառությները և իրավունք ունի արդեն կոչվել սոցիալական ցանց: Եվ մեկ գործառույթ կավելանա շուտով՝  սոցցանցը կունենա նաև տեսազանգեր կատարելու հնարավորություն:

AR էֆեկտներ  Instagram-ի համար

Դեռ 2017 թվականին  F8-ի բեմից   Facebook-ի աշխատակիցները պատմում էին  AR հարթակների մասին, որոնք թույլ կտային ստեղծել դիմակներ և լրացված իրականությամբ այլ էֆեկտներ: Ընկերությունը պատրաստվում է նման մի հնարավորոթյուն էլ ավելացնել նաև Instagram-ում: Հնավարո է՝ Ցուկերբերգը ուզում է մրցակցել Snapchat-ի հետ:

Խմբային զանգեր WhatsApp-ում

Մեսինջերի օգտատերերը շուտով կկարողանան հրաժարվել Skype-ից և այլընտրանքային տարբերակներից: Խմբային զրուցարանները արդեն շուտով կհայտնվեն WhatsApp-ում: Պետք է սպասել մի քանի ամիս ևս:

Թարգմանիչ

Ցուկերբերգի սոցիալական ցանցը այլևս չի օգտագործի Microsoft-ի Bing թարգմանչական գործիքը: Ընկերությունը նախագծել է սեփականը: Գործառույթը դեռ այդքան էլ հաջող չի աշխատում, բայց ընկերության աշխատակիցները վստահեցնում են՝ մոտ ժամանակներում բոլոր խոտանները կշտկվեն:

Crisis Response

Բավական պիտանի գործառույթ է, որն օգտատերերին թույլ կտա իրական ժամանակում մյուս օգտատերերի հետ կիսվել պիտանի տեղեկատվությամբ: