Galaxy S9-ը Հարավային Կորեայում վատ է վաճառվում

Samsung-ի Galaxy S9 սմարթֆոնները Կորեական շուկայում ավելի վատ են վաճառվում, քան  201-ին թողարկված Galaxy S8-երը:

Շուկայի վերլուծաբանների կարծիքով Galaxy S9 թողարկվելու օրվանից մինչ այսօր վաճառվել է ընդամենը 707 000 օրինակով: Սա բավական ցածր ցուցանիշ է համեմատած նախորդի՝ Samsung Galaxy S8-ի, որը մեկ տարվա ընթացքում միայն Հարավային Կորեայի տարածքում վաճառվել է ավելի քան 1 միլիոն օրինակով:

2018-ի մարտ ամսվա ընթացքում վաճառվել է գաջեթի  476 000 օպրինակ: Իսկ ապրիլի ընթացքում ընդամենը՝   231 000: Մասնագետները կարծում են, որ սմարթֆոնը որոշ ժամանակ հետո կդադարի հետաքրքրել օգտատերերին: Վերլուծաբանները կարծում են, որ նման պատկեր հնարավոր է բոլոր ընկերությունների համար՝ մեծ, թե՝ փոքր՝ առանց բացառությունների: Բարձր գինն ու նորույթների առաջարկների պակասը նոր սմարթֆոններում ուղղակի գցում են դրանց վաճառքի ցուցանիշները՝ օգտատերերը իմաստ չեն գտնում վճարել ավելի շատ գումար նույն ֆունկցիոնալությամբ սմարթֆոնների համար: